ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն, ավանդության համաձայն, որպես նվեր, ճոխ հյուրասիրություն է ուղարկել 100 -ամյա հոբելյանը նշող Լի Օկ Սանին: Նա բնակվում է Չագանդաո մարզում, որտեղ մինչ թոշակի անցելն աշխատում էր գյուղում, «սոցիալիստական պետության օգտին»:
Լի Օկ Սանի խոսքերով, նա այս տարիքին հասել է շնորհիվ լավատեսական տրամադրվածության և «հավասարակշռված » սննդի: ԿԺԴՀ-ու երկարակյաց մարդականց, որոնց թիվը գնալով աճում է, անվանում են «ազգի պարծանք»:
Տարեց մարդկանցից մեկն ասել է, որ շրջակա միջավայրի ոչ աղտոտված լինելը և մաքուր ջուրն է օգնում ապրել երկար:
Երկարակյացները նշում են նաև, որ շատ բանով պարտական են իրենց բժիշկներին, ովքեր հաճախ այցելում են տարեցներին: