1-03 ծառայության հերթապահ ավագ բժիշկ Աննա Ժամհարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ ընդունել են 581 կանչ: Հիվանդները հիմնականում դժգոհել են ճնշումից և սուր գլխացավերից: Մեր հարցին, թե երեկ ստամոքսի խանգարումներ չե՞ն արձանգրվել, Աննա Ժամհարյանը պատասխանեց. «Դեռ 10 օրը չի անցել, որ հին աղցաններ ուտեն ու թունավորվեն»: Իսկ թունավորումից զերծ մնալու համար բժիշկները խորհուրդ են տալիս հին աղցաններն ուղարկել ոչ թե ստամոքս, այլ աղբաման: