Հրազդանի թիվ 25/18 ընտրատեղամասում ընտրախախտում է տեղի ունեցել. քաղաքացիներից մեկը փորձել է քվեարկությանը մասնակցել առանց Ընտրական օրենսգրքով կանոնակարգված գրանցման գործընթացի: Լուրեր.com-ի փոխանցմամբ, քաղաքացու ապօրինի քվեարկությունը կասեցվել է:
Ընտրատեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձ Ավետիս Ավետիսյանն իր հերթին ասել է, որ ընտրական գործընթացում նկատվում են էական թերացումներ:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդանում ընթանում են քաղաքապետի ընտրությունները, որին առաջադրվել են Հայ ազգային կոնգրեսի Սասուն Միքայելյանն ու Հանրապետական Արամ Դանիելյանը: