Կիրակի օրը Թուրքմենստանում սկսվել են նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է ութ թեկնածու, ներառյալ Թուրքմենիայի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը ութին:
Չնայած ցուրտ եղանակին, ընտրատեղամասերից շատերում հերթեր են գոյացել:
2007 թ կայացած ընտրությունների ժամանակ գործող նախագահը, պաշտոնական տվյալների համաձայն, հավաքել էր ձայների 90%-ը:
Բերդիմուհամեդովի օրոք պետական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ուղղված էին անձի պաշտամունքի նվազեցմանը: Այսպիսով, Բերդիմուհամեդովը հրաժարվեց իր ծննդյան օրը համաժողովրդական շուքով նշելուց և նախագահին տրվող հավատարմության երդումից:
Առաջին անգամ Թուրքմենստանում կայանալիք ընտրություններին հրավիրվել են միջազգային դիտորդներ:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ընտրություններն անց են կացվում տոնական մթնոլորտում: Ամենուր կազմակերպվել են բազմազան միջոցառումներ: