Աբովյան քաղաքի կենտրոնական թաղամասի (Հանրապետության փողոց) մի շարք շենքերի բնակիչներ Ամանորը դիմավորեցին խավարի մեջ: Գրեթե չորս ժամ՝ ժամը 20.00-ից մինչև ժամը 12.00-ը, նրանք զրկված էին էլեկտրաէներգիայից: Միայն ժամը 12.00-ից հաշված րոպեներ առաջ այդ շենքերը լուսավորվեցին. հավանաբար պետք էր, որ աբովյանցիներն էլ, հանրապետության մյուս քաղաքների բնակիչների նման, լսեն կաթողիկոսի և Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձները: Հոսանքազրկման մի քանի ժամ էլ եղավ հունվարի 1-ին: Աբովյանի էլեկտրացանցերից որևէ հոդաբաշխ մեկնաբանություն կատարվածի առթիվ չտվեցին` ասելով միայն, որ տեղի ունեցածը կապված է վթարի հետ: Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ իշխանություններն այդ քայլով փորձում են հայաստանցիների մեջ վերակենդանացնել անցյալ դարի 90-ականների մութ ու ցուրտ տարիների հիշողությունները` այդ կերպ փորձելով քողարկել իրենց ներկայիս ներքին և արտաքին ապաշնորհ քաղաքականությունը: