Արևմտյան Չինաստանում 18-ամյա տիբեթցի միանձնուհին դիմել է ինքնահրկիզման` այդ կերպ արտահայտելով իր բողոքը Պեկինի իշխանությունների դեմ:
Ինչպես հաղորդել է Free Tibet-ը, միանձնուհին ինքնահրկիզման փորձ է արել շաբաթ օրը և ամենայն հավանականությամբ կարողացելէ ողջ մնալ: Տենզին Չոեզին անունով կինը Սիչուան շրջանի Mamae կուսանոցի միանձնուհի է:
Associated press-ի փոխանցմամբ՝ Չոեզինը նախքան ինքնահրկիզման փորձ կատարելը բողոքի կոչեր է հնչեցրել Չինաստանի կառավարության դեմ:
Ակտիվիստների հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը և զինվորները անմիջապես նրան հեռացրել են տարածքից: