ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ փետրվարի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթևան, Ծաղկասար, Ջրամբար և Ձորագլուխ համայնքների ճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: