Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն այս շաբաթ մասնակցել է արդեն երկրորդ հանրային միջոցառմանը` 9 ժամ անցկացնելով մտավորականների հետ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Կուբայի պետական լրատվամիջոցը: Սա վկայությունն է այն բանի, որ Կաստրոն լուրջ առողջական խնդիրներից հետո այժմ իրեն լավ է զգում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 9 ժամ տևած հանդիպման ընթացքում 22 երկրների ներկայացուցիչները քննարկել են աշխարհում տիրող տխուր իրավիճակը, անդրադարձել են նաև 85-ամյա առաջնորդի առողջական վիճակին:
Հաղորդվում է, որ Կաստրոն հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ստիպված ենք պայքարել: Մենք չենք կարող թույլ տալ, որ հոռետեսությունը հաղթի: Դա մեր պարտքն է»:
Ըստ հաղորդման՝ ներկաները ապշած են եղել Կաստրոյի խանդավառությունից: