Lancenet-ի տեղեկացմամբ 14-ամյա Վենդելը մահացել է «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբի մարզական կենտրոնում` Ռիո-դե-Ժանեյրոյում: 14-ամյա Վենդել Ժունիոր Վենենսիո դա Սիլվան հանկարծակի ընկել է մարզման ժամանակ:
Բժիշկն անմիջապես հայտնվել է խաղադաշտում, բայց չի կարողացել փրկել երիտասարդ ֆուտբոլիստի կյանքը: Մահվան պատճառն առայժմ պարզ չէ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կապված տղայի մահվան հետ: «Վասկո դա Գամա»-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ բժշկական տվյալների համաձայն Վենդելն ամբողջությամբ առողջ է եղել:
«Տեղեկատվությունը շատ արագ ստացանք: Մենք սգում ենք ֆուտբոլիստի մահը և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տղայի ընտանիքին»,- ասել է «Վասկո դա Գամա»-ի հարձակվող Ալեսանդրոն: