Գերմանական բանակում այս տարվա առաջին կիսամյակին ծառայության կանցնեն վերջին 12,5 հազար ժամկետային զինծառայողները: 2011 թ. հուլիսի 1-ից բունդեսֆերն ամբողջությամբ ձևավորված կլինի պայմանագրային զինծառայողներով:
Այս բարեփոխումների փուլում գերմանական բանակը կկրճատվի` 240 հազարից հասնելով 185 հազարի:
Կթույլատրվի նաև կամավորների ծառայությունը, որոնք բանակում կանցկացնեն 23 ամիս:
Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս բարեփոխումներն ամենալայնածավալն են` սկսած 1945 թ., քանի որ վերջին տարիներին փոխվել են գերմանական զինված ուժերի խնդիրներն ու նպատակները: Այժմ բանակը ոչ միայն պետք է պաշտպանի Գերմանիան, այլ նաև մասնակցի միջազգային գործողությունների` ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո: