Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն այս տարի առաջին մազրումն անցկացրեց Միջերկրական ծովի ափին` բնական խոտածածկի և արևոտ եղանակի ներքո:
Վարդան Բիչախչյանի սաները մարզման ժամանակ կատարեցին գնդակով տարբեր վարժություններ, ինչպես նաև փորձարկեցին մի քանի ստանդարտներ: Այժմ ֆուտբոլիստները հանգստանում են, որից հետո կանցկացնեն երեկոյան մարզումը: