Մի շարք հոգեբաններ, այդ թվում՝ Մելբուռնի համալսարանի հոգեբանության դպրոցի դոկտոր Սայմոն Լեհաման, պնդում են, որ մարդու ազգանունը նրա հաջողության բանալին է:
Մասնագետների կարծիքով՝ գաղտնիքը թաքնված է ազգանվան արտաբերման մեջ: Հեշտ արտաբերվող ազգանուն ունեցող մարդիկ ավելի հեշտ են աշխատանքի վայրում պաշտոնի բարձրացում ստանում:
Իսկ եթե մարդու ազգանունը դժվար է արտաբերվում, ապա նրա կյանքի ուղին ավելի բարդ կընթանա, քանի որ նրա անձին կվերաբերվեն ոչ այնքան դրական:
Այս եզրակացությունները հրապարակվել են Journal of Experimental Social Psychology ամսագրում` տասնյակ ազգանուններ ուսումնասիրելուց հետո: