ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ընթացիկ մրցաշարում տարավ իր 4-րդ հաղթանակը` սպիտակ խաղաքարերով 27-րդ քայլում առավելության հասնելով Դենիս Կիսմատուլինի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վլադիմիր Հակոբյանը, սպիտակ ֆիգուրներով իր պարտիան 57-րդ քայլում խաղաղությամբ ավարտեց Անդրեյ Ժիգալկոյի հետ:
Այսպիսով` 5 տուրերից հետո Մելքումյանը վաստակեց 4 միավոր և առաջին տեղը կիսում է Անտոն Կորոբովի ու Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հակոբյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 2.5-ի: