ԵՄ-ն մտադրություն է հայտնել Եմենին տրամադրել յոթ միլիոն եվրո` փետրվարի 21-ին կայանալիք նախագահական ընտրություններին աջակցելու նպատակով:
Եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամները Սանա կատարած այցի ժամանակ ընդգծել են, որ ընտրությունները հնարավորություն կտան քաղաքացիներին «քվեարկել նոր Եմենի օգտին»:
Հիշեցնենք, որ Եմենը շուրջ 33 տարի ղեկավարած Ալի Աբդալլա Սալեհը և ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնագիր էին ստորագրել՝ իշխանության խաղաղ փոխանցման մասին: