Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչո՞ւ են Հայաստան եկել FBI աշխատակիցները

Նախօրեին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման հետքերով Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերը, ՀԴԲ իրավական հարցերով կցորդ Քեւին Դոնովանը, Բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լեւեքյուն երկու օր առաջ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, ինչը հաստատել են նաեւ դատախազության մամլո ծառայությունից:
Իհարկե, հանդիպման մանրամասները չեն հրապարակվում, սակայն փաստն, ինքնին, արդեն իսկ աննախադեպ է. առավել եւս, որ այդ ացը (ինչպես նաեւ ձերբակալության հետ կապված ողջ պատմությունը) ուղեկցվել է մեծ աղմուկով: Ի դեպ ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցների մեկ այլ խումբ Հայաստանում էր գտնվում շատ ավելի վաղ` դեռեւս մինչեւ հայկական հանցավոր խմբի ձերբակալությունը: Ըստ մեր տեղեկությունների` նրանք այդ խմբի հայաստանյան գործունեության հետ կապված ինչ-ինչ հետաքննություն են իրականացրել: Իսկ արդեն ձերբակալությունից հետո, հրապարակավ հանդիպել են Աղվան Հովսեփյանի հետ: Դատախազության մեր աղբյուրը փաստում է, որ ամերիկացիները շատ կարեւորում են իրենց բացահայտած նյութը եւ այդ նյութի մեջ արդեն կոնկրետ տեսնում են նաեւ Հայաստանը: Եվ դա, ըստ մեր մեկ այլ զրուցակից փորձագետի, հատկապես կարող է կապված լինել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հնչեցված այն հայտարարության հետ, որ ԱՄՆ բժշկական ապահովագրական համակարգից թալանված գումարները հետագայում հասել են Հայաստան: Դատախազության աշխատակից մեր զրուցակցի հավաստմամբ, եթե ՀԴԲ աշխատակիցները եկել-հասել են Հայաստան, ապա դա նշանակում է, որ իրենք իրենց ձեռքի տակ փաստեր ունեն, որոնք դրվել են ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես իրավապահ մարմինների առաջ: Միայն այն փաստը, որ նման խումբ է եկել Հայաստան, ըստ պաշտոնյայի, արդեն խոսուն է, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ աննախադեպ է: Մեր զրուցակցի խոսքով, ՀԴԲ նման մի խումբ Հայաստան էր եկել մարտիմեկյան իրադարձություններից հետո` ՀՀ իշխանությունների եւ Փաստահավաք խմբի անդամների համար խորհրդատվական ծառայությունների նպատակով: Բայց դա, նախ, ներքին կարգով էր արվել, եւ հետո` այն կոնսուլտատիվ բնույթ ուներ, եւ բացառապես Հայաստանի ներքին խնդիրներին էր առնչվում: Նշենք, որ ամերիկյան իրավապահ մարմինների հայտարարությունը, թե շորթված գումարները հասել են Հայաստան, թերեւս փողերի լվացման ուղղակի մեղադրանք է պարունակում, եւ ըստ դատախազության պաշտոնյայի` դա եւս եղել է հանդիպման առանցքային թեման:
Հայաստանում կա համապատասխան օրենք (խոսքը ապօրինի կերպով ձեռք բերված եկամուտները օրինականացնելու մասին է), որը սահմանում է, որ Հայաստան մտնող ավելի քան 50 հազար դոլար գումարի պարագայում բանկերը տեղյակ են պահում ԿԲ-ին եւ համապատասխանաբար նաեւ ԱԱԾ-ին, որն էլ իր հերթին արդեն պետք է զբաղվի այն հարցով, թե որտեղի՞ց է գալիս այդ գումարը, ումի՞ց, ո՞ւմ անունով է եկել, ինչպես նաեւ օրենքի պահանջներին համապատասխան գործողություններ իրականացնի այն անձի հետ, ով ստացել է այդ գումարները: Ուստի այն, որ ցանկության դեպքում ՀՀ իշխանությունները կարող են վերահսկել Հայաստան մտնող ցանկացած լումա` կասկածից վեր է: Բոլորն են հիշում, թե ինչպես 2007 թվականի մայիսին նման շինծու մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ում տնից առգրավել էին շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: Այն, որ Արզումանյանին ձերբակալել էին ոչ թե փողերի, այլ քաղաքական գործունեության համար, թերեւս կասկածից վեր է, առավել եւս, որ գումարն էլ այդքան մեծ չի եղել: Իսկ ահա ամերիկահայ հանցավոր խմբի պարագայում խոսք է գնում հարյուր միլիոնավոր դոլարի մասին, որ մուտք է գործել Հայաստան եւ անհետացել: Իսկ դա, ըստ դատախազության պաշտոնյայի, երկու բանի մասին է խոսում` կամ այդ փողերը անհետացել են, այսինքն` օրինականացվել-լվացվել են ՀՀ իշխանությունների, իրավապահ մարմինների, դատախազության, ԱԱԾ իմացությամբ եւ մասնակցությամբ, կամ էլ` եթե նրանք չեն հասկացել, որ Հայաստան է մուտք գործում այդքան խոշոր գումար, եթե այդ գումարը իրոք անցել է մեր իրավապահների «քթի տակով», ուրեմն Հայաստանն, իրոք, լուրջ վտանգի մեջ է, որովհետեւ դա նշանակում է, որ մեր անվտանգության ծառայությունները ուղղակի չեն գործում:
Ի դեպ, մեր զրուցակից պաշտոնյան նաեւ չբացառեց, որ իրավական կոնտեքստով սկսված այս պատմությունը կարող է քաղաքական ավարտ ունենալ: Ինչպես նախկինում, ասենք` ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո, երբ ամերիկյան ներքին զեկույցներում շատ ավելի լուրջ մեղադրանքներ են գրվել Հայաստանի իշխանությունների մասին, բայց հետագայում դրանք մեղմվել են ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ներկայացված տարեկան զեկույցում: Իսկ ամեն բան, այդ թվում եւ նման մեղմացումները, ինչպես հայտնի է, գին ունի: Այս պարագայում ժամանակը ցույց կտա` ԱՄՆ իշխանությունները քաղաքական պահանջներ առաջ կքաշե՞ն Հայաստանի իշխանությունների առաջ, թե՞ իրավական սկանդալային բացահայտումները կշարունակվեն: Իսկ հաշվի առնելով այցի աննախադեպ լինելը` մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ երկու դեպքում էլ լուծումն աննախադեպ կլինի:
Հ.Գ. Քանի որ Հայաստանը վերջին շրջանում հայտնվել է նաեւ այլ հանցավոր գործունեությունների մասին տեղեկությունների կենտրոնում, մեր զրուցակիցը չբացառեց, որ մի օր էլ Հայաստան կարող են այցելել, ասենք, Մալայզիայի կամ Կոլումբիայի իրավապահները: Հիշեցնենք, որ Մալայզիայի ներքին գործերի փոխնախարարը վերջերս հայտարարել էր, թե իրենց երկիր թմրանյութերը մուտք են գործում նաեւ Հայաստանով, իսկ զենքի ապօրինի վաճառքի համար Թայլանդում ձերբակալված Վիկտոր Բուտի գործում էլ Հայաստանը նշվում է որպես դեպի Կոլումբիա գնացած հարստացված ուրանի տարանցիկ ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում