Պակիստանյան թալիբները հայտարարել են, որ հենց իրենք են առևանգել հումանիտար կազմակերպության երկու աշխատակիցներին՝ Աֆղանստանի հետ սահմանի վրա:
«Կազմակերպության երկու աշխատակիցներ, որոնք առևանգվել էին մեկ ամիս առաջ՝ Մուլտանում, գտնվում են կալանքի տակ: Մենք նրանց դեռևս չենք վնասել»,- հայտարարել է թալիբների ներկայացուցիչը:
Հունվարի կեսերին Գերմանիայի և Իտալիայի մի քանի քաղաքացիներ առևանգվել էին Փենջաբ մարզում: