Այսօր տեղի կունենա առաջին մասնակի խավարումը երկրագնդի վրա: Հաշվարկներով, լուսինը մոտ 80%-ով կփակի արևի սկավառակը: Եթե եղանակը բարենպաստ լինի, այն կարելի է տեսնել նաև Հայաստանի տարածքից` արևը կփակվի մոտ 60%-ով: Սակայն խորհուրդ է տրվում արևին նայել միայն հատուկ մգեցված ապակիներով կամ ակնոցներով, քանի որ նույնիսկ 60%-անոց խավարման դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են լուրջ վնաս հասցնել ձեր աչքերին:
Խավարումը կարելի տեսնել Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Խավարում կսկսվի 11:30-ին (Եժ-կ), իսկ առավելագույն կետին կհասնի մոտ 13:00-ին: