Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Ծրագրահենությունը Հայաստանում 90% է

«2006 թվականին, երբ «Մայքրոսոֆտ»-ը Հայաստանում ներկայացուցչություն բացեց, ծրագրահենությունը այստեղ 96% էր: Այսօր այն 90% է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆտ»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: ՀՀ կառավարությունն այսօր մի շարք կտրուկ քայլեր է իրականացնում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Մասնավորապես` մարտի 1-ից ուժի մեջ կմտնի մի օրենք, ըստ որի՝ բոլոր կրիչները, սկավառակները պետք է հատուկ դրոշմանիշներով պիտակավորված լինեն, ինչը կհավաստի դրանց օրինականությունը: «Ես լավատեսորեն եմ մոտենում, թեև սա շատ կտրուկ ու խիստ քայլ է: Նմանատիպ փորձ շատ քիչ կա աշխարհում: Բայց պետք էր հաշվի առնել այն աղետալի վիճակը, որ կա մեր երկրում այս բնագավառում: Այն է` այս բնագավառի արտադրանքի հազիվ 10%-ն է օրինական: Նման իրավիճակում մեծ կորուստներ ունի առաջին հերթին պետությունը, որովհետև հարկման դաշտից դուրս է մնում լուրջ շրջանառություն` տասնյակ միլիոնավոր դոլարներով չափվող, բացի այդ՝ ավելի մեծ կորուստներ են ունենում իրավատերերը, հեղինակները, ստեղծողները, ինչն անթույլատրելի է: Եթե մենք չպաշտպանենք մեր պետության մեջ ստեղծագործական ներուժ ունեցող մարդկանց, ապա այդ մարդիկ չեն ստեղծագործի այստեղ, այլ պարզապես կլքեն երկիրը` գնալով այնտեղ, որտեղ իրենց մտավոր արտադրանքը պաշտպանված է: Մյուս կողմից էլ` արտասահմանյան ներդրումներ չեն գա Հայաստան, քանի որ ցանկացած նոր տեխնոլոգիա, գաղափար, բրենդ Հայաստան բերողը պետք է վստահ լինի, որ պաշտպանված են իր հեղինակային իրավունքները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ենք կառուցելու, ապա, առանց հեղինակային իրավունքի պաշտպանության, դա անիրատեսական է»,- ասում է Գ. Բարսեղյանը: Նրա հետ հարցազրույցն ամբողջությամբ 1in.am-ում կտեղադրվի առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում