Ամերիկայի իշխանությունները շրթներկի 400 տարբեր տեսակների մեջ հայտնաբերել են կապարի մնացորդներ: Ստուգումներն անցկացրել է ԱՄՆ դաշնային կառավարության սննդամթերքի և դեղորայքի արտադրության որակի վերահսկողության գրասենյակը:
Ըստ Էկոլոգիական հասարակական կազմակերպության աշխատանքային խմբի գնահատականի՝ առնվազն 2 շրթներկ արտադրող հայտնի ընկերություններում մետաղի պարունակությունը շրթներկում նորմայից ավելի է, և դա Կալիֆոռնիայում թույլատրելի է համարվում:
Փորձաքննության արդյունքներով, անվտանգ կոսմետիկայի հասարակական կազմակերպությունը` Էկոլոգիական ՀԿ աշխատանքային խմբի հետ միասին իշխանություններին կոչ է արել պահանջել կոսմետիկ ընկերություններից ավելի խիստ սանիտարական նորմերի պահպանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի փորձագետները հանգել էին սենսացիոն եզրակացության. գիրության պատճառ է հանդիսանում ոչ միայն անառողջ ապրելակերպը, այլև քիմիական միացությունները, որ պարունակվում են հիգիենայի միջոցների և կոսմետիկայի մեջ: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net- ը: