ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է երեկ Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել 230 մարդ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուղիներ որոնել քաղաքական խաղաղ լուծման համար, որը կբավարարի հակամարտող բոլոր կողմերին և վերջ կտա երկրում տիրող բռնությանը:
Նշենք, որ երեկ Հալեպում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա մեկ հայ: