Հանրապետությունում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի դաշտի ազդեցությամբ:
Փետրվարի 12-13-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին կնվազի ևս 2-4 աստիճանով և՛ ցերեկը, և՛ գիշերը:
Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո Թի Վի»-ից տեղեկանում է, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է՝ մերկասառույց առաջանա:
Փետրվարի 12-13-ին Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Առավոտյան տեղ-տեղ կդիտվի մառախուղ, ցածր տեսանելիություն: Քամի՝ 10-15մ/վրկ: Գիշերը ջերմաստիճանը կլինի -11-15, ցերեկը -2-4, երեկոյան -4-6: