Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Բաքվում բացվելու է Արգենտինայի դեսպանատուն: Այս մասին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արգենտինայի զբոսաշրջության նախարար Կառլոս Էնրիկե Մեյերը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրագրմանը: Նա հավելել է, որ մարտի 2-ին Արգենտինայի արտգործնախարարը ժամանելու է Ադրբեջան, որի ժամանակ էլ կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը: