РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-ամյակի կապակցությամբ հեռուստատեսության միջոցով դիմելով ժողովրդին, խոստացել է շուտով հայտարարել միջուկային հետազոտությունների ոլորտում Իրանի ունեցած նոր հաջողությունների մասին.
«Առաջիկա օրերին աշխարհն ականատես կլինի միջուկային ոլորտում Իրանի շատ կարևոր ու խոշոր նվաճումներին: Մենք կներկայացնենք մի շարք կարևոր միջուկային նախագծեր»:
Ահմադինեժադը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել այդ նախագծերից: