Աֆրիկյան միությունը Սուդանին և անցյալ տարի կազմավորված Հարավային Սուդանին օգնել է չհարձակման համաձայնության գալ, հաղորդում է BBC-ին:
Փաստաթուղթը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը երկու երկրների միջև, որը ծագել է սահմանամերձ շրջանում նավթի ձեռքբերման և դրա տարանցման հետ կապված:
Ավելի վաղ Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը զգուշացրել էր, որ վեճը երկու երկրների միջև կարող է վերաճել պատերազմի: