Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ռուսական Mail.ru Group-ը և ամերիկյան Goldman Sachs-ը Facebook-ում ներդրել են 500 մլն դոլար: Սակայն այդ ներդրումների մեծ մասը` մոտ 450 մլն, պատկանում է ամերիկյան ընկերությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Mail.ru Group-ը մոտ կես միլիարդ դոլարի ներդրում արդեն իսկ կատարել է:
Ռուսական ընկերությունը վերջին շրջանում շատ մեծ առաջխաղացում է արձանագրում ինտերնետ շուկայում: Ընկերությանն են պատկանում Ռուսաստանում և խորհրդային նախկին հանրապետություններում հայտնի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը, հաղորդագրությունների արագ փոխանցման ICQ ցանցը: