Thursday, 30 06 2022
-
17:40
Չեմ կարծում՝ Փաշինյանի հայտարարությունը հիմնված է համակարգային վերլուծության վրա․ Տիգրան Գրիգորյան
17:40
Շանհայում կրկին բացել են Դիսնեյլենդը եւ ռեստորաններին թույլատրել են աշխատել
Զոհված զինծառայողները ծնողները Գլխավոր դատախազին մեկ օր են տվել իրենց պահանջը կատարելու համար
17:28
5 միլիոն ֆունտ ստերլինգ Վրաստանին՝ Մեծ Բրիտանիայից
ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հարցը առևտուր է
Ադրբեջանն ու Իրանը կարող են համատեղ վերականգնել Խուդաֆերինի կամուրջը
17:00
«Բելառուսը ստանում է Ռուսաստանից, ինչ ուզում է». Լուկաշենկո
Իսրայելի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնարձակման մասին օրենքին
16:40
Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ից ԵՄ-ի կախվածության աճի. El Pais
16:30
Եղանակը Հայաստանում – Հուլիսի 1, 2022
Ալբերտ Թադևոսյան. Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք
16:11
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է
Հայաստան-Իսրայել բարդ հարաբերությունների 30 տարին ․ Ի՞նչ սպասել նոր դեսպանների նշանակումից
15:57
Կանադան նավթի եւ գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ
Կընտրենք, եթե ընդդիմության թեկնածուն «լկտի» չլինի․ դա իմ անձնական չափանիշն է․ Ալեն Սիմոնյան
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինի և Ալիևի բազմիմաստ «առևտրային» ակնարկները
15:30
Ռուսական ուժերը դուրս են բերվել «Զմեինի» կղզուց
ԵԱՀԿ ՄԽ միջնորդական միջազգային առաքելության պահպանում` ՌԴ-ի առաջնային դերակատարությամբ․ Արայիկ Հարությունյան
ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կստանան
Անկախ ամեն ինչից՝ Բերձորը պետք է շրջանցենք. առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու. Արայիկ Հարությունյան
15:20
ՆԱՏՕ-ում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ պարտավորությունները
Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպմանն ավելի առարկայական թեմաներ կքննարկվեն
Փաստացի հացադուլի մեջ ընկած են քրեական գործեր․ իրավապաշտպան
Գազի հետ կապված բանակցությունները շարունակվում են․ Արցախի նախագահ
14:50
Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել
Այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ՝ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտնելն են ադրբեջանցիներն իմանում․ Հարությունյան
14:40
Պատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծից
Մեր փայլուն հաղթանակը․ Հայաստանն ու Ադրբեջանը կհանդիպեն վաղը, եթե․․․

1841թ. այս օրը ծնվեց հայագետ, Կ.Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը. (պատմություն)

1841թ. այս օրը ծնվեց պատմաբան, աստվածաբան, հայագետ, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ.Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը:

Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում:
Նույն թվին, ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան, նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ:
1866թ. վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867-ին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը: 1868թ. Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ:

1870-ին, խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ:

Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ:
1875թ. Իտալիայում հանդիպել է երկրի ազգային-ազատագրական պայքարի ղեկավար Ջուզեպպե Գարիբալդիի հետ, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր:
1876թ. վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից: 1877-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արքեպիսկոպոս Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով:

Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
1880թ. նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881թ.) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում:

1886թ. Ս. Էջմիածնում Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս: 1887-ին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու:
Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից:
1889թ. վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ:

Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները:
Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել:
Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է:
1906թ. Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել:

1908թ. հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ: 1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին:
Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը:
1914–1917թթ. Օրմանյանը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում: 1918թ. վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է:

Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը: Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ:

Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում:
Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում