ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան մտադիր է կրճատել իրանական նավթի ներկրումը և նավթի ներկրման այլընտրանքային ուղիներ որոնել Մերձավոր Արևելքում: Այս մասին երեկ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդան.
«Մենք կրճատելու ենք Իրանից նավթի ներկրումը: Վերջին 5 տարիներին Իրանից նավթի ներկրումը նվազել է 40 տոկոսով: Մենք ջանքեր ենք գործադրում էներգակիրների այլընտրանքային աղբյուրների որոնման համար, ինչը վերաբերում է նաև Մերձավոր Արևելքին»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ճապոնիան Իրանից ներկրում է իր սպառած նավթի 10 տոկոսը: