Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

1818թ. այս օրը ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը. (պատմություն)

1818թ. այս օրը Կ. Պոլսում ծնվեց հայ պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը:

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1832թ. ուղարկվել է Վիեննա` Մխիթարյանների վանքը, որտեղ հմտացել է հայագիտության մեջ: Գիտական-բանասիրական գործունեությունն սկսել է 1840-ականներից, Վիեննայում հրատարակել է «Արվեստ ճարտասանության» (1844) և «Նկարագիր ուսմանց» (1845) գրքերը:

Մի քանի տարի Իզմիրում պաշտոնավարելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, հրաժարվել հոգևորական կոչումից, «Բայբլ Հաուզ» աստվածաշնչային ընկերությունում պաշտոն է ստանձնել որպես թարգմանությունների վերստուգիչ. միաժամանակ որպես գրաբարի դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում: Նույն այդ տարիներից լույս է ընծայել պատմաբանասիրական, լեզվագիտական, աշխարհագրական և փիլիսոփայական բազմաթիվ գրքեր:

Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության: Փիլիսոփայական աշխատություններից են «Համառոտ պատմություն փիլիսոփայության» (Կ. Պոլիս, 1868թ.), «Համառոտ փիլիսոփայություն», «Սկզբունք տրամաբանության» և այլն: 1890-ականներին հրատարակել է աշխարհագրական դասագրքեր և ձեռնարկների մի ամբողջ շարք, ինչպես «Աշխարհագրություն համառոտ քաղաքական», «Աշխարհագրություն ուսումնական» և այլն: 1887թ. Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով:

1890-ականների սկզբներից պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում` որպես գրաբարի դասատու: 1895թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա «Քննական պատմություն հայոց» քառահատոր երկասիրությունը, որը առաջին փորձն է հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելու քննական ոգով, մոտիկ հարակցությամբ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, հասարակական հարաբերությունների հետ:

Եղել է բեղմնավոր գիտնական. նրա երկասիրությունների թիվը անցնում է մի քանի տասնյակից:
Մահացել է 1903թ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում