Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

1829թ. այս օրը սպանվեց ռուս գրող, հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը. (պատմություն)

1829թ. այս օրը Թեհրանում սպանվեց ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-1828թթ., Горе от ума) կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովը:

Գրողը ծնվել է 1795թ. Մոսկվայում, 1810-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։

Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների (1825թ. դեկտեմբերին ինքնակալության դեմ ապստամբած ռուս հեղափոխականներ) հետ: 1815թ. բեմադրել և հրատարակել է իր առաջին գործը` «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը:

1819թ. փետրվարին այցելել է Էջմիածնի վանք, Մատենադարան, ծանոթացել պատմական հուշարձաններին: 1822թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարը: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը:

1827թ. Երևանի բերդի առումից հետո պարգևատրվել է «Երևանի գրավման համար» մեդալով և նույն թվականի դեկտեմբերին սարդարի պալատի դահլիճում, հեղինակի ներկայությամբ, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է «Խելքից պատուհաս» կատակերգությունը: Ականատեսները պատմել են, որ Գրիբոյեդովը շատ հուզված է եղել, ընդմիջումներին մոտեցել է դերակատարներին, ոգևորել նրանց:

1828թ. փետրվարի 10-ին Գրիբոյեդովը մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, նրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետը, որով 40 հազար պարսկահայերի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան: 1828թ. ապրիլի 25-ին Գրիբոյեդովը նշանակվում է լիազոր-մինիստր Թեհրանում` նկատի ունենալով նախորդ բանակցությունների ժամանակ նրա ցուցաբերած դիվանագիտական բարձր ունակությունները և տեղի պայմաններին լավատեղյակությունը: Սակայն Գրիբոյեդովն այդ նշանակումը համարեց «քաղաքական աքսոր»: Չանցած մեկ տարի` 1829թ. փետրվարին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ, մոլեռանդ ամբոխը հարձակվում և սպանում է Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներին, այդ թվում և մինչև վերջ խիզախորեն դիմադրող Գրիբոյեդովին:

Թիֆլիսի ճանապարհին, Դվալի (այժմ Պուշկինի) լեռնանցքում Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ա. Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Հանդիպման վայրում կանգնեցված է աղբյուր-հուշարձան:

Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակին: «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններում:

Երևանում 1975թ. կանգնեցվել է Գրիբոյեդովի արձանը:
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կան նրա անվան փողոցներ և դպրոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում