Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Թուրքիայի ապաշրջափակման տարբերակը քննարկված լինի»

– Պարոն Գրիգորյան, օրերս թուրքագետ Արտակ Շաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր տարբերակ է մտմտում: Այդ տարբերակի համաձայն` Հայաստանը պետք է բացի սահմանը Նախիջևանի հետ, Թուրքիան էլ, իր հերթին, պետք է բացի սահմանը Հայաստանի հետ: Երևանը թույլ է տալիս, որ երկաթգիծը Կարսով մտնի Գյումրի, սրանով Հայաստանը ապաշրջափակում է Նախիջևանը, և Թուրքիան էլ ապաշրջափակում է Հայաստանը: Նա նշեց նաև, որ այդ տարբերակի կողմնակիցներն այն մարդիկ են, որոնք կամ նախկինում աշխատել են Պենտագոնում, կամ էլ մեկ-երկու տարի անց պետք է աշխատեն Պենտագոնում: Դուք տեղեկացվա՞ծ եք այս տարբերակի մասին, և ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին կյանքի կոչվելու դեպքում:
– Ես տեղեկություն չունեմ նման հանդիպումների և քննարկումների մասին, բայց չեմ բացառում, որ այդպիսի տարբերակ քննարկված լինի ԱՄՆ-ում: Չպետք է մոռանալ, որ վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն շատ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Այդ ջանքերի համատեքստում կարելի է դիտարկել նաև ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք չտվեցին ցանկալի արդյունք: Ըստ այդ արձանագրությունների էլ` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելուց առաջ: Արձանագրությունները ստորագրելուց առաջ տպավորություն էր ստեղծվել, որ կա այդ հնարավորությունը, սակայն ստորագրությանը հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացի` հայ-թուրքական հարաբերությունները դժվար թե կարգավորվեն: Սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ էական է` դիտո՞ւմ է նա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը իր համար որպես խոչընդոտ: Այդ հարցում կարող են տեսակետ հայտնել ադրբեջանցի փորձագետները և քաղաքական գործիչները: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը սահմանի բացման հարցում, կարծում եմ, որ Հայաստանը դեմ չի լինի այդ տարբերակին:
– Վերջերս ադրբեջանական խորհրդարանը ձայների 93 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը, որի հիմնական նպատակը հայ-ռուսական համագործակցության մասին Երևանում այս տարվա օգոստոսին կնքված պայմանագրի հավասարակշռումն է: Սրանից զատ, հունվարի կեսին Բաքվում կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով երկխոսություն և պետք է քննարկվեն ռազմական համագործակցության ծրագրեր: Ձեր կարծիքով` այդ պայմանագիրը և հանդիպումը չե՞ն թուլացնի Հայաստանի դիրքերը:
– Չեմ կարծում, որ պետք է գերագնահատել այդ պայմանագրի դերը: Քանի դեռ կա Ռուսաստանի սպառնալիքը, Թուրքիան չի ձգտի տարածաշրջանում գնալու առճակատման: Այստեղ հիմնական գործոնը ոչ թե վավերացված պայմանագիրն է, այլ` Ռուսաստանի միջամտության հնարավոր սպառնալիքը: Իսկ Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացումն ուղղված է առաջին հերթինՀայաստանի դեմ:
– Հայաստանում կան փորձագետներ, որոնք պնդում են, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը պետք է սկսել զրոյից: Ըստ Ձեզ` որքանո՞վ է դա իրատեսական:
– Ես կարծում եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման` այդ արձանագրությունները հնարավոր չէ կյանքի կոչել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է Թուրքիան համաձայնի վերափոխել արձանագրություններում Հայաստանի համար ոչ նպաստավոր կետերը ավելի նպաստավոր կետերի: Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները ի սկզբանե համաձայնել են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հետ կապված որոշ խայտառակ ձևակերպումների, որոնք տեղ են գտել արձանագրություններում: Եթե Թուրքիան համաձայնի խմբագրել այդ կետերը, նշանակում է նա ինչ-որ զիջումներ է պահանջելու Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում