«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո:
«Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական լուրջ իրավասություններով փոխվարչապետ դարձնել, ոստիկանապետ Վովա Գասպարյանին պաշտպանության նախարար, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` ոստիկանապետ»,- հավելում է թերթը: