Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները:
«Նույն աղբյուրների պնդմամբ` այդ հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն:
Ըստ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վիճելի է մնում միայն 8 ընտրատարածք, որոնք սկզբունքային են թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի համար. խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեռ-Զեյթուն), թիվ 6-ի (Աջափնյակ), թիվ 5-ի (Դավիթաշեն), թիվ 21-ի (Արմավիր), թիվ 34-ի (Շիրակի մարզ), թիվ 27-ի (Կոտայքի մարզ) և Կենտրոնի ընտրատարածքներից մեկի:
Ըստ մեր աղբյուրների` Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են եղել պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել»,- հավելում է «ՀԺ»-ն: