Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ում տարածել են Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ, որը շատ ընդհանրություններ ունի նախորդ՝ տապալված բանաձևի հետ: Հիշեցնենք, որ այն չընդունվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից կիրառված վետոյի պատճառով:
Նախատեսվում է, որ իրավիճակը Սիրիայում կքննարկվի առաջիկա երկուշաբթի օրը: Նոր նախագիծը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու խորհրդականներ բարձրացրել են այն հարցը, թե արդյոք Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները «հանցագործություն չե՞ն մարդկության դեմ»:
ՄԱԿ-ում երկուշաբթի ելույթ կունենա նաև այդ կազմակերպության մարդու իրավունքների հանձնակատար Նավի Փիլեյը, որը նույնպես կառաջարկի որակել Ասադի ռեժիմի գործողությունները: