Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Նոր տարի է, Նոր տարի

Նոր տարի`տոն ու ճիշտ ժամանակ լիցքաթափվելու, ուրախանալու և ժպտալու: Ահա մոտավորապես սա է լինելու գրեթե ողջ աշխարհի մարդկանց զբաղմունքը առաջիկա օրերին, բայց տոնում ենք տարբեր կերպ` ազգային, սոցիալական և այլ առանձնահատկություններով: Մի տեղ բակերն են զարդարում ու մրցում, թե ում բակն է ամենագեղեցիկը, մի տեղ սեղանների ճոխությունն են համեմատում, մի տեղ կահույք են դուրս նետում, մեկ այլ երկրում` նորը ձեռք բերում և այսպես շարունակ: Մի բան գրեթե ամենուր նույնն է. նվերներ բոլորն են սպասում` Ձմեռ պապից, Սանտա Կլաուսից, Սուրբ Նիկոլայից կամ Կաղանդ պապից: Սպասվածը փնտրում ու գտնում են բարձի տակ, տոնածառի տակ կամ գուլպայի մեջ: Ամանորյա անակնկալները կրկին տարբերվում են աշխարհի տարբեր ծայրերում` համապատասխան երևակայության ու իհարկե` գրպանի: Միջին նորզելանդական ընտանիքը, օրինակ, ամանորյա նվերների վրա ծախսում է մոտ 800$, Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երեխայի համար նվերը ընտանիքին արժենում է 200- 900$` կախված ընտանիքի սոցիալական վիճակից: ԱՄՆ-ում նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո դեռ ուշքի չեկած ամերիկացիները փող չեն խնայում ամանորյա նվերների համար. այս Ամանորին յուրաքանչյուր ամերիկացի նվերների խանութներում թողել է 300-500$: Ամերիկացիների մեծ մասը նվերներ է տալիս ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև ընկերներին ու կոլեգաներին:
Հայաստանում էլ, չնայած գների անտրամաբանական աճին, գոնե երեխաները նվերներ ստանում են: Նախ` մանկապարտեզներում ու դպրոցներում նախօրոք անցկացված դրամահավաքի շնորհիվ Ձմեռ պապը քաղցրեղենով ուրախացնում է նրանց: Այնուհետև մանուկներին անակնկալ սպասվում է նաև Նոր տարվա գիշերը: Նվերների համար մեր ծախսած գումարը եկեք չհամեմատենք արևմտյան պետությունների նշված ցուցանիշների հետ` հասկանալի պատճառներով: Դրա կարիքն էլ չկա: Կարևորն այն է, որ անակնկալ մատուցենք միմյանց ու անկեղծ ժպիտներ պարգևենք: Առողջ ու հաջողակ եղեք 2011թվականին: Շնորհավոր Նոր տարի:
Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում