«Երկիր»-ի տեղեկություններով` հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նաև արդեն վեց տարի` ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ԵՊԲՀ ռեկտոր դառնալու ցանկություն ունի:
«Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար:
Նշենք, որ նա ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, ասպիրանտուրան շարունակել է Գերմանիայում»,- հավելում է «Երկիր»-ը: