Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 և վիրավորվել մոտ 40 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հայտնի է, որ ուրբաթ երեկոյան մարդատար ավտոբուսը բախվել է մոտոցիկլին, կորցրել կառավարումը և ընկել է մոտ 15 մետր խորություն ունեցող ձորը: Ինդոնեզական հեռուստաալիքների տեղեկություններով` վթարի պատճառը ավտոբուսի արգելակների շարքից դուրս գալն է:
Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ լուրջ միջադեպն է, որոնք խլել են ավելի քան 30 մարդու կյանք: