Ըստ տարածված պատկերացումների՝ Facebook և Twitter սոցիալական ցանցերը հետաքրքրում են հիմնականում դեռահասներին, սակայն նոր հարցման արդյունքում պարզվել է, որ մեծահասակաները սոցիալական ցանցերում ավելի լավ ժամանակ են անցկացնում, քան դեռահասները:
Daily mail-ը գրում է, որ Pew հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ ամերիկացի մեծահասակների 85 տոկոսը կարծում է, որ սոցիալական ցանցերում հիմնականում կարելի է գտնել բարի մարդկանց, մինչդեռ նման պատասխան տվել է հարցմանը մասնակցած դեռահասների միայն 69 տոկոսը:
Կարելի է եզրակացնել, որ դեռահասներն ընդհանուր առմամբ սոցիալական ցանցերում լավ ժամանակ են անցկացնում, բայց մեծահասակաները, ըստ երևույթին, ավելի լավ ժամանակ են անցկացնում:
Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ մեծահասակների 68 տոկոսը սոցիալական ցանցերում այնպիսի փորձառութուն է ունեցել, որն իրենց թույլ է տվել ավելի լավ պատկերացում կազմել հենց իրենք իրենց մասին: Սոցիալական ցանցերի մեծահասակ օգտատերերի 61 տոկոսը նաև նշել է, որ սոցիալական ցանցերի միջոցով կարողացել է իր համար մտերիմ մարդ գտնել: