Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետական կարիքների հերթական զոհը վերաքննիչում էլ հաջողության չհասավ

Թե տարիներ առաջ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների հետ ծայրահեղությունների հասնող անարդարության ինչ դեպքեր եղան` բոլորիս է հայտնի:

Եվրոպական դատարանում այսօր էլ այդ հարցին առնչվող վճիռները բազմաթիվ են, ինչի հետևանքով Հայաստանը բավական լուրջ վնասներ է կրում: Ու անկախ այդ վնասներից, անկախ այն բոլոր տուգանքներից, որոնք գալիս են այդ վճիռների արդյունքում, և որոնք, իհարկե, ի վերջո փակում են մեր երկրի հարկատուները, միևնույն է, մեր պետությունը նույնիսկ հիմա շարունակում է իր գործելակերպը և անգամ գերազանցում նախկինում նմանատիպ հարցերում դրսևորած կոպտության աստիճանը:

Ինչպես գիտենք, պետական կարիքների համար` Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածին համապատասխան, եթե ինչ-որ հատվածում պետությունը ցանկանում է հանրային նշանակության շինարարություն իրականացնել, իրավունք ունի անձից հարկադրաբար օտարել նրա գույքը, սակայն նախապես վճարելով համարժեք փոխհատուցում:

2007 թվականին քաղաքի կենտրոնում, թերևս Երևանի ամենաթանկ հատվածում` Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութը ևս ընկավ պետության կարիքների համար նախատեսված այդ տարածքների ցանկում: Պետությունն իր այդ կառուցապատման իրավունքը զիջեց «Ավո ՖՄՀ» ՍՊԸ կառուցապատող ընկերությանը:

Համաձայն գործող կարգի` 2007 թվականին Երևանի քաղքապետարանի ներկայացուցիչների հետ այս ընկերությունը գալիս է և «Միլանոյի»` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) տարածքում կազմում արձանագրություն, որում մանրակրկիտ նկարագրում է օտարման ենթակա գույքը, այն է` խանութն ունի 2 օրինական հարկ` յուրաքանչյուրը 3 մ բարձրությամբ, ունի ոչ օրինական նկուղ, ոչ օրինական 3-րդ հարկ և ձեղնահարկ: Իսկ նշված 2 օրինական հարկերից յուրաքանչյուրի մակերեսը 125 քառակուսի մետր է: Սա արձանագրում են, լուսանկարում, ստորագրում և կնքում:

Այնուհետ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ն այդ շինությունն ուղարկում է գնահատման` ճշգրիտ հատուցման համար: Ու չգիտես ինչու և ինչպես է ստացվում, որ գնահատողն այս ամբողջ շինության մեջ նկատում է միայն 1 հարկ, այն էլ` 6 մ բարձրությամբ, և նման արձանագրություն կազմում: Ընկերությունն էլ դիմում է դատարան` 1 հարկի գնով այդ ամբողջ գույքն իր սեփականությունը դարձնելու պահանջով: «Ավո ՖՄՀ»-ն դատարանի դեպոզիտ հաշվին վճարում է 1 հարկի գինը` 180 մլն 246 հազար դրամ, որ իրական արժեքից կրկնակի պակաս է: Համաձայն գործող կարգի` եթե նախկին սեփականատերը իր կամքով վերցնում է հատուցումը և դուրս գալիս, վճարում են, ստորագրում, և գործը փակվում է, իսկ եթե ոչ` նոր սեփականատերը դատարանի դեպոզիտ հաշվին դնում է այդ գումարը, սկսվում է դատական վեճ, որի արդյունքում կամ պարտվում է հայցվորը` նոր սեփականատերը (իսկ նման դեպք այս 6 տարիների ընթացքում դեռ չի եղել), գումարը հետ է տրվում և սեփականություն չի ստանում, կամ եթե շահում է դատը, վճիռը մտնում է ուժի մեջ, նախկին սեփականատիրոջը գումարը փոխանցվում է, և վերջ:

«Միլանոյի» սեփականատերը դատարանում ցույց է տալիս սեփականության վկայականը, որում հստակ նշված են 2 օրինական հարկերը` յուրաքանչյուրը 125 քմ մակերեսով և 3 մետր բարձրությամբ, 3-րդ հարկն ու ձեղնահարկը` որպես անօրինական: Բայց գնահատող կազմակերպությունը շարունակում է պնդել, թե այնտեղ ընդամենը մեկ հարկ է` 125 քմ մակերեսով, 6 մ բարձրությամբ: Եվ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում, որով այդ 1 հարկի փոխհատուցմամբ սեփականատիրոջը պարտավորեցնում է ամբողջ գույքը հանձնել «Ավո ՖՄՀ»-ին: Եվ հետագայում մյուս 2 դատական ատյաններն էլ համարում են, որ 1 հարկի փոխհատուցմամբ էլ վեճը պետք է լուծվեր: Իսկ այսօր «Օլիմպի» սեփականատիրոջը վտարել են բոլոր 3 հարկերից, փոխհատուցումն էլ չեն տալիս, նույնիսկ առաջին հարկի:

Ի դեպ, պետք է նկատել, որ Եվրոպական կոնվենցիան գույք ասելով` չի հասկանում միայն պետության կողմից գրանցված գույքը, այլ բոլոր տեսակի գույքերը, որից կարելի է գույքային օգուտ ունենալ: Այսինքն` կոնվենցիայի տրամաբանությամբ, այն 3-րդ հարկն էլ, ձեղնահարկն էլ, նկուղն էլ գույք են, որոնք պետք է հատուցվեին, բայց «Օլիմպ» ԱԿ սեփականատերը դրանց նույնիսկ չի անդրադառնում, այլ միայն օրինական 2 հարկերի հատուցումն է պահանջում:

Հետաքրքիրն այս դեպքում այն է, որ չնայած պետությունը համարել է, որ Աբովյան 4 հասցեում կա ընդամենը 1 հարկ, որի համար իրենք հատուցել են և պարտադրում են դուրս գալ այնտեղից, պարտադրում են նաև դուրս գալ 2-րդ հարկից: Այս դեպքում ի՞նչ 2-րդ հարկի մասին է խոսքը: Այդ ինչպե՞ս է լինում, որ հատուցման գին որոշելիս 1 հարկն է տեսանելի, իսկ երբ հերթը հասնում է վտարմանը` երևում է նաև 2-րդ հարկը: «Օլիմպ» ԱԿ-ն արդեն 1 տարի է դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կքննվի գործը: Եվ հետևանքները հետո կերևան, մանավանդ որ՝ պետությունը նախկին սեփականատիրոջ դրամական միջոցներն ապօրինաբար պահել է, իսկ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահողը պարտավոր է Կենտրոնական բանկի տոկոսադրույքին համապատասխան հատուցել նաև վնասները: Այնպես որ, նախնական վճար չի եղել, ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, իսկ վտարման պահից մինչ օրս կուտակվել են որոշակի պարտավորություններ: Եվ ոչ միայն «Ավո ՖՄՀ»-ի, այլև պետության համար: Եվ սա այն պատճառով, որ ԴԱՀԿ ծառայությունը տարածքից վտարել է սեփականատիրոջը, իսկ դատարանը գումարը չի տվել:

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մերժվեց նաև «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի բողոքը, որով կազմակերպությունը պահանջում էր Երևան քաղաքի Աբովյան փողոցի 4 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված սեփականություն ձեռք բերողի բոլոր իրավունքները դադարած ճանաչելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, քանի որ «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր էր «Օլիմպի» դեմ դիմել դատարան և գործին մասնակից դարձնել «Օլիմպին», ոչ թե Հովհաննես Ղուկասյանին, ինչի հետևանքով դատաքննությանը «Օլիմպն» անգամ մասնակից չէր դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում