Գիտնականները հայտնում են, որ մայրական կաթով սնված նորածինները, ամենայն հավանականությամբ, չեն դառնա զայրացած և դյուրագրգիռ մեծահասակներ:
Daily mail-ը գրում է, որ երկարատև հետազոտության արդյունքում պարզվել է, որ նորածինները, որոնք իրենց կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում սնվել են մայրական կաթով հենց մոր կրծքից, 24 տարեկանում առավել քիչ դյուրագրգիռ են եղել, քան այն երեխաները, որոնց կերակրել են շշից:
Հետազոտողներն այժմ կարծում են, որ կերակրելու եղանակը դրական հոգեբանական ազդեցություն է ունենում նորածինների վրա:
Հետազոտության արդյունքների մասին խոսելիս՝ Ֆինլանդիայի Տուրկու համալսարանի գիտնական, հետազոտության հեղինակ Պաիվի Մերյոնեն ասել է, որ կրծքով կերակրելը երկարատև դրական ազդեցություն է ունենում:
Հետազոտությանը, որը հրապարակվել է Journal of Psychotherapy and Psychosomatics ամսագրում, մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց հոգեկան առողջությանը հետևել են ծննդյան առաջին իսկ օրվանից՝ մինչև նրանց 24 տարեկան դառնալը: