Donkey խաղը Բիլ Գեյթսի առավել քիչ հայտնի ստեղծագործություններից է, բայց իրականում այն PC-ի ամենաառաջին խաղն է եղել:
Daily Mail-ը գրում է, որ այս պարզ խաղը Գեյթսն ու ընկերը 1981 թվականին գրել են առավոտյան ժամը 4-ին՝ PC-ի նախատիպի համար:
Այն օգտատերերին է տրվել անվճար՝ IBM PC-ների համար նախատեսված DOS համակարգերի նախնական տարբերակների հետ:
Խաղի նոր տարբերակը վաճառվում է Apple iOS սարքերի վրա և արժե 0.99 դոլար: