Asociated press-ը գրում է, որ Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաները այսօր նշում են յուրահատուկ տոն, որն ավանդաբար կապված է մեղրի և մեղուների հետ:
Այսօր Սուրբ Հարալամբոսի օրն է: Հարյուրավոր մարդիկ այցելել են Սուրբ Կույսի եկեղեցի` տոնին ներկա գտնվելու համար: Շատերն աղոթել են ցուրտ եղանակի ավարտի համար, որը վտանգավոր է մեղուների համար:
Մեղվապահները նույնպես ներկա են եղել «մեղվի օրհնման» տոնին:
Մարդիկ նաև եկեղեցու հատակին մեղրով լցված ամաններ են դրել և մոմեր վառել: Քահանան օրհնել է մեղրը, որն, ինչպես ասում են մարդիկ, բուժիչ հատկություն ունի: