Sportwereld-ը տեղեկացնում է, որ գնացքը բախվել է թուրքական «Սամսունսպոր» ֆուտբոլային ակումբի ավտոբուսին` երբ թիմը վերադառնում էր «Կարաբյուկսպոր»-ի հետ արտագնա հանդիպումից: Բախումը տեղի է ունեցել երկաթգծային անցման հատվածում: Ավտոբուսի վարորդը կարողացել է կողմնորոշվել դժվարին իրավիճակում, որի արդյունքում զոհեր չեն գրանցվել, բայց երկու ֆուտբոլիստներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդի խոսքերով գնացքի` անցման հատվածին մոտենալու հետ կապված ոչ մի նշան չի եղել:
Հիշեցնենք, որ «Սամսունսպոր»-ի հետ նմանատիպ պատահար տեղի է ունեցել նաև 23 տարի առաջ: Այդ ժամանակ զոհվեցին երեք ֆուտբոլիստներ, թիմի տեխնիկական տնօրենը և ավտոբուսի վարորդը: