Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Prime Crime. Քրեական աշխարհը 2010թ.

Քրեական աշխարհի լուրեր հաղորդող հայտնի Prime Crime լրատվական գործակալությունն ամփոփել է քրեական աշխարհի 2010թ.-ի նորությունները, ինչպես նաև փորձել է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն այդ «աշխարհում» 2011թ.-ին:
Ըստ գործակալության` անցած տարի «գողական» կլաններին այդպես էլ չհաջողվեց հաշտություն կնքել: Ավելին, այդ հակամարտությունն էլ ավելի սրվել է: Ընդ որում` պայքարի թատերաբեմը Ռուսաստանից տեղափոխվել է արտերկիր, որտեղ տարբեր խմբեր մեկը մյուսի ներկայացուցչի դեմ գրոհներ են իրականացրել:
Անկասկած, քրեական աշխարհի համար նշանակալից էր Դեդ Հասանի դեմ մահափորձը: Ըստ գործակալության` եթե նա մահանար, ապա այդ իրադարձությունը շրջադարձային կլիներ «գողական աշխարհի» ներկայացուցիչների համար: Սակայն Դեդը կարողացավ «վերակենդանանալ», ապաքինվել, և ամեն ինչ վերադարձավ հին հուն: Սկզբում մահափորձը բարդում էին մեկ այլ «գողի»` Մերաբ Սուխումսկու վրա, սակայն հետզհետե պարզ դարձավ, որ պատվիրատուին պետք է փնտրել «գողական աշխարհից» դուրս: Մինչև հիմա Դեդ Հասանը չի նշանակել իր «ժառանգորդին»: Ավելին, նա շարունակում է ապավինել «բաժանիր, որ տիրես» սկզբունքին: Նա կարծես ցանկանում է իր հետնորդ նշանակել այդ «աշխարհում» հայտնի Միրոնին կամ Յուրա Լազարևսկուն, սակայն գործակալության վերլուծաբանը խորհուրդ է տալիս չմոռանալ նաև Լաշա Ռուսթավսկուն և հայազգի «Էդիկ Օսետրինա» մականունով Էդուարդ Ասատրյանին:
Դեդ Հասանին այս պահին մտահոգում է «գողական աշխարհի» «դեմոգրաֆիական» վիճակը, քանի որ աշխարհում գոյություն ունեցող 400 «օրենքով գողերի» մեծ մասը տարիքն առած են կամ հիվանդություններով են տառապում: Միայն 2010թ. մահացել է 17 «օրենքով գող», որոնցից երեքը սպանվել են: Ըստ գործակալության` մահացածների մեծ մասը Դեդ Հասանի մտերիմներն էին, իսկ նրա համար լուրջ կորուստ են Արմեն Կանևսկոյի և Լև Մարնեուլսկու մահերը:
Հայտնի է նաև, որ 2008թ. նոյեմբերից «օրենքով գող» են կարգվել 11 հոգի, իսկ այդ ընթացքում մահացել են 33-ը: Ըստ գործակալության` նոր «գողերի» ընտրության հարցում Դեդ Հասանը պետք է մեծ ուշադրություն դարձնի թեկնածուների ազգությանը և ծննդավայրին, որպեսզի չկորցնի իր ազդեցությունը:
Տարին նաև հատկանշական է եղել աղմկահարույց ձերբակալություններով: Կալանավորվել և դատապարտվել են անպիսի հայտնի «օրենքով գողեր», ինչպիսիք են Լուան, Սարգիսը, Չիլկան, Մամեդն ու Արթուրը: Ձերբակալվել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Տյուրիկն ու Գիա Քութաիսկին: Բացի այդ, իսպանական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Դեդից հետո ամենահայտնի «գողերից» մեկին` Զախար Քալաշովին, որն ավելի հայտնի է «Շաքրո Մոլոդոյ» մականունով: Սակայն սա վերջը չէ. պատիժը կրելուց հետո իսպանական իրավապահները պատրաստվում են Շաքրոյին հանձնել վրացական իրավապահներին, որտեղ «գողը» հեռակա կարգով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Տարիել Օնիանին, որը հայտնի է «Տարո» մականունով, նույնպես չի խուսափել պատասխանատվությունից: Նրան Ռուսաստանում դատապարտել են 10 տարվա ազատազրկման:
Գործակալությունն առանձնացրել է նաև հայազգի «Զապի» (Արմեն Սողոյան.– 1in.am) արդարացումը Չեխիայում, ինչպես նաև Արմեն Ղազարյանի` «Պզոյի» ձերբակալությունը ԱՄՆ-ում` նշելով, որ չեխական նախադեպը կարող է կրկնվել նաև «Պզոյի» գործով, քանի որ դատախազությունը դեռ չի կարողանում անհրաժեշտ ապացույցներ հավաքել:
Գործակալությունը հայտնում է, որ քրեական աշխարհի համար պետք է մտահոգիչ լինի նաև այն փաստը, որ անցած տարի մոտ մեկ տասնյակ եվրոպական երկրներում տեղի են ունեցել «օրենքով գողերի» ձերբակալություններ, և սպասվում է, որ այդ միտումը կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում