Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Եզդիները համոզված են, որ «օրենքով գող» Ճակոյի զարմիկին ազատելու համար են հիվանդանոց տեղափոխել

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նախօրեին բաց նամակ է հղել Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված, ազգությամբ եզդի, Մյասնիկյան պողոտայում իրավապահների կողմից վնասազերծված ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակային խմբի անդամներից 19-ամյա Քյարամ Ամոյանի վերաբերյալ:

Նամակում մասնավորապես նշվում է, որ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը անհանգստացած է երիտասարդի առողջությամբ, և կազմակերպությանը չեն բավարարում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստիացումներն այն մասին, որ Քյարամ Ամոյանի առողջության վատթարացումը կապված չէ ՔԿՀ-ում որևէ միջադեպի հետ:

Կազմակերպությունը նամակով պահանջում է, որ արդարադատության նախարարությանը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հանդես գան մանրամասն բացատրությամբ և ներկայացնեն կատարվածը:

«Առաջին լրատվականը» փորձեց կապ հաստատել «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության հետ, սակայն նրանց ո՛չ հեռախոսահամարը, ո՛չ էլ հասցե կա որևէ տեղ:

Եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ զրույցում նախարարին նամակ ուղարկած անհայտ ՀԿ-ի առնչությամբ մի շարք հետաքրքիր բացահայտումներ եղան: Մասնավորապես՝ պարզվում է, որ «Սինջար» ՀԿ-ն իրականում նախկինում «Նինդյա» կոչված կազմակերպության անվանափոխված տարբերակն է, որի ղեկավարությունը գողական աշխարհի ներկայացուցիչներ են: Արդեն հայտնել ենք, որ Քյարամ Ամոյանը հայտնի գող եզդի Ճակոյի եղբորորդին է։ Թեև Ճակոն մահացել է, սակայն նրա գործն այսօր, եզդիների խոսքերով, շարունակում է որդին:

Եզդիական համայքնի ներկայացուցիչները համոզված են, որ քրեակատարողական հիմնարկում նրան ոչ ոք վնասել չէր կարողանա, պարզապես հիմա 19-ամյա Քյարամի ազատման հարցով սկսել են ակտիվորեն զբաղվել հենց «գողերը», և ստիպված են հարմար պատճառներ ստեղծել, քանի որ բանդայի գործը բավական մեծ աղմուկ է հանել, և տղային գաղտնի ազատելու հավանականությունը շատ փոքր է:

Քյարամ Ամոյանի ընտանիքին ամիջականորեն ճանաչող եզդիները նշում են, որ որքան էլ այսօր երիտասարդի քույրը բոլորին ասում է, թե եղբայրը նախկինում էլ է ուղեղի հետ կապված հիվանդություն ունեցել, իրենք, համենայն դեպս, նման բան չեն հիշում, ոչ մեկը նման բան չի լսել, իսկ եզդիների համայնքում այդպիսի լուրերն արագ են տարածվում:

Ի դեպ, եզդիները նշում են, որ հենց «Սինջար» անվանումը նրանց, այսպես ասած, «գողական կոդն» է, և գողերն են այնտեղ հավաքվում ու քննարկումներ անում: Եզդիներից մեկն էլ «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ, ըստ երևույթին, կազմակերպության մեջ է նաև ինչ-որ Շարոյան, որը նախկինում քննիչ է եղել, սակայն նրան հեռացրել են համակարգից:

Ինչպես «Առաջին լրատվականն» արդեն հայտնել էր` բանդայի գործով ամբաստանյալ «Եզդի Ճակոյի» եղբոր 19-ամյա որդու վիճակն այս պահին կայուն է:

Փետրվարի 8-ին նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ պարզվել է, որ Քյարամ Ամոյանն ուղեղի արյան զեղում է ստացել:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հավաստիացրել են, որ Ամոյանի առողջական վիճակի վատթարացումը քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած որևէ միջադեպով պայմանավորված չէ: 19-ամյա ամբաստանյալը մինչ ազատազրկվելն էլ ունեցել է անոթային խնդիրներ, գլխի վիրահատության է ենթարկվել տարիներ առաջ, իսկ այժմ նրա վիճակը ուղղակի վատթարացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում