Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհուրդը առաջին նիստը կանցկացնի այս տարվա մարտին կամ ապրիլին` Բաքվում: Այդ մասին թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բաղիրովը: Նրա խոսքերով, նիստին մասնակցելու համար Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը:
Դեսպանը հայտնել է, որ հունվարին Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ նորաստեղծ խորհրդի փորձագետները քննարկելու են երկու պետությունների միջև ստորագրվելիք համաձայնագրերը: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաղիրովը ասել է նաև, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը ակնկալվում է 2012 թվականին: