ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տարան:
Մելքումյանը սև խաղաքարերով առավելության հասավ Սանտոշ Գույրաթիի նկատմամբ, իսկ Հակոբյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Միխայիլ Ուլիբինին:
3 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր և առաջին տեղը կիսող 8 գրոսմայստերներին զիջում են 0.5 միավորով: 4-րդ տուրում Հակոբյանն ու Մելքումյանն ուժերը կչափեն միմյանց հետ: