Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում շարունակվում են բախումները քրիստոնյա ղպտիների և ոստիկանության միջև:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին, ուշ երեկոյան տոնական պատարագից հետո քրիստոնեական եկեղեցու մոտ տեղի էր ունեցել հուժկու պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 25 մարդ, մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել` հիվանդանոց:
Դրան հաջորդել են բախումները քրիստոնյաների և մուսուլմանների, ապա քրիստոնյաների և ոստիկանության միջև, որոնք շարունակվել են հունվարի 1-ին և 2-ին: Քրիստոնյաները փակել են փողոցներ, կոտրել են մեքենաների և շենքերի պատուհաններ, այրել են աղբամաններ:
Իշխանությունների կարծիքով, ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, սակայն մինչև հիմա ոչ մի կազմակերպություն պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել: