Այսօր Մոզամբիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 40 մարդ, ևս 120-ը տուժել են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվար ամսից Աֆրիկայում տիրող «Դանդու» և «Ֆինզու» ցիկլոնների հետևանքով տուժել է երեք տասնյակից ավելի մոզամբիկցի: Իսկ առաջիկա օրերին երկրի ողջ տարածքում կանխատեսվում են առավել ուժեղ անձրևներ:
Աղետը ծանր հետևանքներ է թողել երկրի վրա. ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են հազարավոր տներ: Նշվում է , որ ցիկլոնի անցման ժամանակ քամու արագությունը եղել է 200 մղոն ժամում, ինչի հետևանքով չորս օրով կտրվել է երկրի հարավը կենտրոնական և հյուսիսային շրջանների հետ կապող հիմնական EN1 մայրուղին:
Մոզամբիկի կառավարությունը կոչ է արել ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում երկրին օգնություն տրամադրել, քանի որ ջրհեղեղի հետևանքով ոչնչացվել է առնվազն 10 հազար հեկտար բերք:
Մոզամբիկը պարբարաբար հայտնվում է ջրհեղեղների կենտրոնում, հատկապես, երբ երկրում տարվա սկզբից սկսվում է անձրևային սեզոնը:
Առավել մեծ ջրհեղեղ էր գրանցվել 2000 թ., որի հետևանքով զոհվել էր ավելի քան 700 մարդ, իսկ կես միլիոն մարդ մնացել էր անօթևան,- տեղեկացնում է ИТАР-ТАСС–ը: