Ուրբաթ Հնդկաստանում զոհվել է առնվազն 20 մարդ, երբ ավտոբուսը ընկել է երկրի հյուսիսային մասում գտնվող Չենաբ գետը,- հայտնում է IANS տեղեկատվական գործակալությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամմու և Քաշմիր նահանգում: Ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, և մեքենան ընկել է լեռնային կիրճը:
Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ներկայացուցիչը, տվյալ պահին փրկվել է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում է շատ ծանր վիճակում:
Փրկարարները դեռ չեն կորցնում ողջ մնացած ուղևորներին գտնելու հույսը,- հաղորդում է RIA-Novosti-ին: