Մեքսիկայի Սենատը դիմել է երկրի ԱԳՆ-ին՝ պահանջելով դատական հետաքննություն սկսել բրիտանական BP-ի և Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի հետ կապված մի շարք այլ ընկերությունների դեմ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով Մեքսիկայի Սենատի հայտարարությունը:
2010 թ. ապրիլին ВР-ի Deepwater Horizon նավթային հարթակում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով զոհվեց 11 մարդ, և որը հանգեցրեց խոշոր բնապահպանական աղետի: Ծոցի ջրեր թափվեց ավելի քան 5 մլն բարել նավթ: Նավթի արտահոսքը կանգնեցնել հնարավոր դարձավ միայն հուլիսի 15-ին:
Խորհրդարանականների գնահատականներով՝ վթարի հետևանքով Մեքսիկային հասցվել է մոտ 2 մլրդ դոլարի վնաս:
«Կարևոր է հնարավորինս արագ գործել, քանի որ այսօրվա դրությամբ Մեքսիկան արդեն կորցրել է վնասի փոխհատուցում ստանալու իր իրավունքների մի մասը համապատասխան պահանջ ներկայացնելու ձգձգումների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը կարող է լինել ինչպես արդեն հասցված, այնպես էլ հետագայում շրջակա միջավայրի աղտոտմանը, զբոսաշրջությանը, ձկնորսությանը հասցված վնասի փոխհատուցման մասին: